Հայաստանը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Սպորտ
Մայիսի 23-ից 30-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի կունենա հրաձգության աշխարհի գավաթի փուլեր: Վերջինիս մասնակցում է 700 հրաձիգ Աշխարհի 78 երկրից: Հայաստանի թիմը մրցմանը մասնակցում է գնդակային հրաձգության միայն հրացան ձևում:
Մեր երկիրը կներկայացնեն մարզիկներ Իրինա Աղաջանյանը, Սվետլանա Տիգրանյանը, Հրաչ Բաբայանը և գերմանացի Քրիստիան Լաուերըմեր, ով վերջերս է տեղափոխվել Հայաստան: Սա նրա անդրանիկ մրցումն է Հայաստանի թիմի կազմում: Նա մեծ ուրախությամբ է հանդիս գալիս եռագույնի ներքո և մեծ պատիվ է համարում: Մեր մազիկները մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը