«Գայի պլաշադկա» է տեղափոխել 60-ից ավելի ավտոմեքենա, որոնցից 31-ի վարորդները եղել են ոչ սթափ
Հասարակություն
Երեկ՝ մայիսի 24-ին, «Վերջին զանգ»-ի արարողությունների հետ կապված, Ճանապարհային ոստիկանությունը շարունակում էր ուժեղացված ծառայությունը, ինչի արդյունքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով «գոլդ» համարանիշներով երկաթյա նժույգներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, միայն Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից «գայի պլաշադկա» է տեղափոխվել 69 տրանսպորտային միջոց, որից 31-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը ավտոմեքենաները վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի։
Ուժեղացված ծառայությունը Երևան քաղաքում ղեկավարել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան