Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չե՞ն հանդիպել
Քաղաքական
«ԲՀԿ-ականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև՝ ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ», - այս մասին այսօր գրել էր «Հրապարակ» օրաթերը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Ւվետա Տոնոյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հերքեց թերթի հրապարակումը։
«Ծանոթ եմ հրապարակմանը և պետք է փաստեմ, որ դա տվյալ լրատվամիջոցի հերթական և հետևողական ապատեղեկատվությունն է։ Դա իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Տոնոյանը։
Նշենք նաև, որ թերթը նաև գրել էր, Ծառուկյանը հասկացրել է, որ ինքն առանձին խաղացող է, կարող է դուրս գալ նույնիսկ Պուտինի վրա: Այդ խոսակցությունից հետո տեղի ունեցած միտինգում Ծառուկյանն ասել է, որ ինքը որևէ պարտավորվածություն չունի որևէ մեկի առջև՝ նկատի ունենալով նաև Ռոբերտ Քոչարյանին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան