Սպանվել են «Բոկո Խարամ» իսլամիստական խմբավորման 11 անդամներ
ԱՐԽԻՎ
Նիգերիայի զինվորական ղեկավարները հայտարարել են, որ տեղի «Բոկո Խարամ» իսլամիստական խմբավորման հետ մարտերի ժամանակ 11 գրոհայինների են սպանել։ Մարտերը տեղի են ունեցել երկրի հյուսիս–արևելյան Մայդագուրի քաղաքի մերձակայքում։
Անցյալ ուրբաթ, Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 185 մարդ։
Իրականացված պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր իսլամիստական «Բոկո Խարամ» ծայրահեղական խմբավորումը և երկրի իշխանություններին զգուշացրել էր, որ նման գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ ամբողջ Նիգերիայում հաստատվի շարիաթի օրենքները, հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում