Վրաերթի է ենթարկել 83-ամյա հետիոտնին
Արտակարգ Պատահար
Մայիսի 25-ին` ժամը 14:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին Կ. Ալյանին պատկանող «ՎԱԶ-21015» մակնիշի 08 ՍՕ 070 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ռ. Հակոբյանին:
Ռ. Հակոյանին հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան