Մեսսիից և Ռոնալդուից հետո Գարեթ Բեյլն է. Զինեդին Զիդան
Սպորտ
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը խոսել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի մասին։
«Այս մրցաշրջանում դիտել եմ «Տոտենհեմի» խաղերը, քանի որ այդ թիմում խաղում է Բեյլը: Նա շատ արագ խաղացող է: Եվ իր խաղամակարդակով համապատասխանում է «Ռեալին»: Մեսսիից և Ռոնալդուից հետո ինձ ամենաշատը տպավորում է Բեյլը»,-Զիդանի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Տոտենհեմը» և «Ռեալը» համաձայնության են եկել, եթե Բեյլի տրանսֆերը վաճառքի հանվի, ապա մադրիդյան թիմի առաջարկը առաջինը պետք է ուսումնասիրվի:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը