Իսպանիան և Ջիբրալթարը միմյանց հետ չեն մրցի, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը. Պլատինի
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հաստատեց, որ Ջիբրալթարի և Իսպանիայի հավաքականները, այդ 2 երկրների միջև առկա բարդ քաղաքական հարաբերություններից ելնելով, չեն ընդգրկվի Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի միևնույն խմբում: Նշենք, որ Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ուրբաթ օրը դարձավ ՈւԵՖԱ-ի 54-րդ անդամ-երկիրը:
«Ջիբրալթարի հավաքականը «Եվրո 2016»-ի խմբային փուլում չի խաղա Իսպանիայի ընտրանու դեմ: Նման իրավիճակ մենք ունենք նաև Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների դեպքում»,-Պլատինիի խոսքերը մեջբերում է BBC-ն:
«Եվրո 2016»-ի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2014թ-ի փետրվարին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը