Ո՞ւր էր կորել Վարդան Բադալյանը
Հասարակություն
Ստեղծագործական տևական դադարից հետո երգիչ Վարդան Բադալյանը պատրաստվում է իր նոր տեսահոլովակի պրեմիերային և երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսին: esyes.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց, որ թեև այս շրջանում լայն հասարակության ուշադրության կենտրոնում չէր, սակայն իր մոտ համերգային բուռն շրջան էր: Երգիչը հանդես է եկել Ռուսաստանի մոտ երեսուն քաղաքներում:
Վարդանի նոր ալբոմը կոչվում է «Տաղ Հայտնության», որի համանուն երգն ընդգրկված է CD-ում: Տասնմեկ երգ ներառող այս սկավառակի շնորհանդեսը կկայանա մայիսի 31-ին, “Star city” խանութ սրահում: Մուտքն ազատ է լինելու, և ներկա գտնվելու հնարավորություն ունեն ոչ միայն Վարդանի գործընկերներն ու ընկերները, այլև երկրպագուները:
Երգիչը պատմեց, որ ձայնասկավառակի աշխատանքները սկսել են մոտ մեկուկես տարի առաջ. «Սա ինձ համար սովորական ձայնասկավառակ չէ, քանի որ նվագակցել է Ազգային նվագարանների պետական նվագախումբը: Սկավառակում ընդգրկված են գուսանական, ժողովրդական, հին ժամանակաշրջանի կոմպոզիտորների երգեր»:
Մինչ սկավառակի շնորհանդեսը՝ մայիսի 26-ին, Վարդանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը՝ ժողովրդական «Յա՛ր, քո դալար բոյին մեռնեմ» երգի հիման վրա: Այժմ իրականացվում են տեսահոլովակի մոնտաժային աշխատանքները: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: «Մինչ այս տեսահոլովակ չէի նկարահանում, քանի որ ցանկանում էի CD-իս երգերից որևէ մեկի հիման վրա»,- ասաց Վարդանը:
Նշենք, որ առաջիկայում սպասվում է նաև երգչի համերգը Բելգիայում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան