Կարկուտը հերիք չէր, հիմա էլ կայծակը
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Միխայելովկա գյուղի հանդում կայծակից սատկել են երեք խոշոր եղջերավոր անասուններ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անասունները պատկանում էին նույն գյուղի բնակիչներ Սարգիս Դիլբարյանին, Գևորգ Բաղդասարյանին և Աննա Զեռնոգլազովնային: Նշված հանդ են ժամանել Միխայելովկայի գյուղապետը, անասնաբույժը, ովքեր փորձում են Լոռու մարզպետարանի միջոցով որոշել, թե ինչպես է լուծվելու փոխհատուցման հարցը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան