Անասուն չունես, վարկ չեն տա
Հասարակություն
Բանկերը Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի բնակիչներին վարկ չեն տալիս: Բանկերը վարկ տրամադրում են միայն անասուն ունեցողներին, իսկ Արտանիշի տները նրանց համար գրավիչ չեն:
«Գյուղը աշխատող է, բայց շատերը գումար չունեն, որ անասուն առնեն, իսկ տունը գրավ չեն վերցնում: Մարդիկ կանգնում են խնդրի առջև և դրա համար էլ հեռանում են երկրից»,- ասել է Արտանիշի գյուղապետի տեղակալ Ռոմելա Ղուլյանը:
Գյուղատնտեսությամբ զբաղվելն արտանիշցիների համար թանկ հաճույք է: Տեխնիկա չկա, վարձերը բարձր են, զուգահեռ՝ կարկուտ ու երաշտ: Մանրամասները՝ «Էկոլուրի» տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան