«Բավարիան»՝ Չեմպիոնների լիգայի 5-ակի գավաթակիր (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2012/13 թթ.-ի մրցաշրջանը: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում պատմության մեջ առաջին անգամ գերմանական երկու ակումբներ՝ Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան», վիճարկեցին եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը:
Եզրափակչին վայել խաղի 90 րոպեների ընթացքում թիմերը հիանալի խաղ ցուցադրեցին:
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի: Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Մարիո Մանջուկիչն առաջ մղեց մյունխենյան թիմին: 8 րոպե անց 11 մետրանոց հարվածով հաշիվը հավասարեցրեց Գյունդողանը:
Թվում էր՝ թիմերը հանդիպումը կտեղափոխեն լրացուցիչ ժամանակ: Սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից վայրկյաններ առաջ Արյեն Ռոբենը դարձավ «Բավարիա»–ի համար հաղթական գոլի հեղինակ։ Սա «Բավարիայի» 5-րդ չեմպիոնական գավաթն էր՝ ՉԼ–ում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը