Խոշոր ավտովթար Բագրատաշենի ճանապարհին . Mercedes միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. Կա մեկ զոհ 18 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս, Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 միկրոավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է 18 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց:
Մահածացին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիւներն ու Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները:
Դեպքի վայրում են գտնվում նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավարությամբ:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը դեպքի վայրում հայտնեց, որ վարորդը եղել է Գյումրու քաղաքի բնակիչ 55 ամյա Կարապետ Կոջօղլյանը, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ 52 ամյա Ավետիք Թորթոյանն էր:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ միկրոավտոբուսը Գյումրից Ռուսաստան էր տեղափոխում ուղևորների:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան