Այսօր և վաղը կդիտվի փոփոխական եղանակ
Հայաստան
Meteo-tv.am-ից տեղեկանում ենք, որ եղանակը հանրապետությունում կպայմանավորվի Սև ծովի տարածքից ներթափանցող ցիկլոնի ազդեցությամբ: Շրջանների մեծ մասում մայիսի 26-ին և 27-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, օրվա 2րդ կեսին հավանական են առատ, ինտենսիվ տեղումները, նաև կարկուտը:
Հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև` առաջիկա օրերին, էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 26-ին և 27-ին կդիտվի փոփոխական եղանակ, առավոտյան առանց տեղումների, կեսօրից հետո հավանական են ամպրոպային բնույթի` կարճատև, բայց առատ անձրևներ, ամպրոպ,ամպրոպի ժամանակ քամի պոռթկումներով մինչև 18մ/վրկ:
Գիշերը` +13+15, ցերեկը` +22+24, երեկոյան` +17+19:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից