Նեյմարը պաշտոնապես տեղափոխվում է «Բարսելոնա»
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» հաստատեց, որ վերջնական համաձայնության է եկել «Սանտոսի» հետ Նեյմարի տեղափոխության հարցում: Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ կատալոնյան ակումբը կկնքի 5 տարվա պայմանագիր. տեղեկացնում է «կապտանռնագույնների» թվիթերյան էջը:
Marca պարբերականի տվյալներով` ֆուտբոլիստը «Բարսայում» կստանա տարեկան 7 մլն աշխատավարձ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռքբերել նաև «Արքայական ակումբը»` Նեյմարին առաջարկելով տարեկան 11 մլն եվրո աշխատավարձ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը