Քրիշտիանու Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու
Սպորտ
«Ռեալի» պորտուգալացի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի 2012/13թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Պորտուգալացին 12 խաղում 12 գոլ է հեղինակել:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը պայքարից դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլում՝ զիջելով Դորտմունդի «Բորուսիային»:
Երկրորդ տեղում «Բորուսիայի» խաղացող Ռոբերտ Լևանդովսկին է. վերջինս դարձել է 10 գոլի հեղինակ: Երրորդ հորիզոնականում 8 գնդակով հայտնվել է միանգամից 3 ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Բուրաք Յլիմազը («Գալաթասարայ») և Թոմաս Մյուլերը («Բավարիա»):
Նշենք, որ մինչ այս 4 մրցաշրջան շարունակ Չեմպիոնների լիգայում ամենից շատ գոլ է հեղինակել Լիոնել Մեսսին:.


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը