«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

«Առաջին սիրո երգը» 55 տարեկան է, իսկ ֆիլմի երգերի կատարող Սերգեյ Դավիդյանը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Երգիչ Սերգեյ Դավիդյանը ծնվել է 1923 թ. 26 մայիսի 26-ին:

1952թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Երգել է Տաշքենդի և Պերմի օպերային թատրոններում: 1953թ-ից եղել է Մոսկվայի «Մոսհամերգ» միավորման մեներգիչ: 1958թ. կատարել է «Առաջին սիրո երգը» ֆիլմի երգը: 1960թ. նկարահանվել է «Ծնված ապրելու համար» ֆիլմում: 1979-83թթ դասավանդել է Ալժիրի կոնսերվատորիայում, 1985թ-ից` Մոսկվայի Կուլտուրայի ինստիտուտում (դոցենտ` 1989թ.): Մահացել է 1996 թ. հունվարի 22-ին, Մոսկվայում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի զրուցակից» թերթից «Առաջին սիրո երգը» 55 տարեկան է» հոդվածը:

1958 թվականին նկարահանված «Առաջին սիրո երգը» ֆիլմն իսկույն դարձավ Հայաստանի այցետոմսը: Այն հանդիսատեսի շրջանում մեծ ճանաչում է ստացել ոչ միայն դերասանների հիանալի խաղի, այլև ֆիլմում հնչող երգերի շնորհիվ: Ասվածն իրենց գնահատականներով շտապեցին հաստատել նաև կինոգետները` ֆիլմը համարելով բացառիկ ստեղծագործություն, որի հաջողությանը մեծապես նպաստել են այնտեղ հնչող ինքնատիպ երգերը` նույնքան ինքնատիպ կատարմամբ: «Առաջին սիրո երգի» հեղինակը Առնո Բաբաջանյանն է: Իսկ ո՞վ է այդքան վարպետորեն կատարում երգը: Ո՞ւմ ձայնն է, որ անտարբեր չի թողնում ոչ ոքի: Շատերն են վստահ, որ երգը կատարում է հենց ինքը` Խորեն Աբրահամյանը: Մինչդեռ այդ հզոր ու գեղեցիկ ձայնը պատկանում է ՀՀ վաստակավոր արտիստ, տաղանդավոր երգիչ Սերգեյ Դավիդյանին: Գարեգին Նժդեհի թոռ Վազգեն Տեր-Հարությունյանը, ով բարեկամական կապեր ունի նաև Դավիդյանի հետ, «Արձագանք» ռադիոկայանին խնդրել է հնչեցնել «Առաջին սիրո երգը» և հարցում անել, թե ով է կատարողը: «Պատասխանները սխալ էին, բոլորը համոզված էին` Խորեն Աբրահամյանը», մեզ հետ զրույցում նշեց Վազգեն Տեր-Հարությունյանը: Ցավոք, այսօր էլ` ֆիլմի ստեղծումից 55 տարի անց, քչերը գիտեն երգը հնչեցնողի անունը:


2001-ին Գարեգին Նժդեհի 115-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ Զորի Բալայանը Վազգեն Տեր-Հարությունյանին տեղեկացնում է, որ Նժդեհի թոռներից ևս մեկը բնակվում է Մոսկվայում, նա հայտնի գործարար Լևոն Հայրապետյանն է: Վ. Տեր-Հարությունյանը գտնում է Լևոն Հայրապետյանին, մտերմանում նրա և ընտանիքի հետ: Որոշ ժամանակ հետո պարզում է, որ հայտնի գործարարը Սերգեյ Դավիդյանի զարմիկն է: Լ. Հայրապետյանի ընտանիքի անդամներից նյութեր քաղելով Դավիդյանի մասին` Վ. Տեր-Հարությունյանը որոշում է այդ ամենը մատուցել նաև հանրությանը: Սերգեյ Դավիդյանին հասարակությանն ավելի ճանաչելի դարձնելու համար Վազգեն Տեր-Հարությունյանն օրեր առաջ կազմակերպել էր հուշ երեկո` նվիրված ֆիլմի 55-ամյակին և տաղանդավոր երգչի 90-ամյակին: Երեկոյին ներկա էին ֆիլմի բազմաթիվ սիրահարներ: Հնչեցին ռոմանսներ, օպերային թատրոնի երգիչների կատարումներ: Իսկ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Անժելա Շողերյանը հանդիսատեսի ուշադրությանը հանձմեց Սերգեյ Դավիդյանի մասին կենսագրական հետաքրքիր դրվագներ: Ս. Դավիդյանը ծնվել է 1923-ին` Օրջոնիկիձե քաղաքում: Գեղեցիկ ձայներ ընտրելու նպատակով Օրջոնկիձե է գալիս պրոֆեսոր Բելանսկին: Լսելով Սերգեյ Դավիդյանին` պրոֆեսորը նրան հրավիրում է Մոսկվա` կոնսերվատորիայում սովորելու: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Դավիդյանը երգել է ջազ նվագախմբում, այնուհետև սկսվում են արտասահմանյան հյուրախաղերը, համերգային լեփլեցուն դահլիճների շրջանը:


Ինչպես երգը գտավ իր կատարողին Առնո Բաբաջանյանն իր այդ գործը կատարելու համար փնտրել է համապատասխան ձայն և մի անգամ ներկա է եղել Սերգեյ Դավիդյանի համերգներից մեկին: Նրան շատ է դուր եկել Դավիդյանի դրամատիկական-լիրիկական տենորը: Բաբաջանյանը նրան հրավիրել է Երևան` ձայնագրության: Ի դեպ ասում են` Սերգեյ Դավիդյանն արտաքնապես շատ նման է եղել Խորեն Աբրահամյանին: Այսինքն համապատասխանել է նաև Արսենի կերպարին:
«Մինչ օրս ոչ ոք չի կարողացել «Առաջին սիրո երգը» կատարել այնպես, ինչպես Սերգեյ Դավիդյանը», հուշ երեկոյում հայտարարեց երգիչ Էդվարդ Կարապետյանը:


Կինոգետների կարծիքով եթե չլինեին Ս. Դավիդյանի ձայնը և դերասանների խաղը` կինոնկարն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա:
Այս հրաշալի կինոնկարի ստեղծմանը մասնակցել է մի ամբողջ աստղաբույլ`  սցենարի հեղինակներ` Ժիրայր Հակոբյան, Յակոբ Վոլչեկ, բեմադրիչներ` Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան, օպերատոր` Արտաշես Ջալալյան, կոմպոզիտորներ` Առնո Բաբաջանյան, Ղազարոս Սարյան, դերասաններ` Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Խորեն Աբրահամյան, Էլեոնորա Սուդակովա, Օլգա Գուլազյան, Վերջալույս Միրիջանյան, վերջապես` տաղանդաշատ երգիչ Սերգեյ Դավիդյան: Աստղաբույլից այսօր ոչ ոք ողջ չէ: Փոխարենը կենդանի է այդ բացառիկ անհատականությունների համատեղ աշխատանքի արդյունքը` անմահ «Առաջին սիրո երգը» ֆիլմը:

Աղբյուրը`  «Հայաստանի զրուցակից»

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված