Մոուրինյուն՝ Պրեմիեր լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչ
Սպորտ
Ժոզե Մոուրինյուն, ով մրցաշրջանի ավարտին կլքի Մադրիդի «Ռեալը, կգլխավորի «Չելսին»:
Անգլիական մամուլի տեղեկությունների համաձայն` պորտուգալացին լոնդոնյան թիմի հետ համաձայնել է կնքել 4 տարվա պայմանագիր: Արդյունքում` Մոուրինյուն կդառնա Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Լոնդոնյան թիմում նա կստանա ավելի քան 8.5 մլն:
Հիշեցնենք, որ պորտուգալացու գլխավորությամբ` լոնդոնյան թիմը երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, երկու անգամ` Գավաթի խաղարկությունում, և մեկ անգամ` Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը