«Սպարտակը» և «Կուբանը» հաղթանակ տոնեցին և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեցին
Սպորտ
Այսօր Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Սպարտակը» հյուրընկալեց «Ալանիային», «Կուբանը»՝ «Անժիին»: Երկու խաղերում էլ հաղթեցին հայ ֆուտբոլիստների թիմերը:
Յուրա Մովսիսյանի «Սպարտակը» հաղթեց 2:0 հաշվով: Մոսկովյան թիմի կազմում գոլերը հեղինակեցին Բրիզգալովը և Անանիդձեն:
Նշենք, որ «Սպարտակը» հանդիպման 7-րդ րոպեին մնաց 10 հոգով, դաշտից հեռացվեց Դակոստան: Այս հաղթանակից հետո «Սպարտակը» նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր: Մովսիսյանը մասնակցեց հանդիպմանը:
«Կուբանը» սեփական հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով պարտության մատնեց «Անժիին»: Միակ գոլի հեղինակը դարձավ Պոպովը: Այսպիսով`Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց նաև «Կուբանը»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը