Զոհրաբ Զոհրաբյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
«Փառք Աստծո, նրա վիճակն արդեն լավ է, բժիշկների հավաստմամբ` այս պահի դրությամբ նոր վիրահատության կարիք չկա»,-ասաց Նաիրա Հարությունյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ հարուցված քրեական գործով դեռևս որևէ նորություն չկա, ձերբակալված և բերման ենթարկված անձինք` ևս:
Հիշեցնենք, որ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել էր ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել էր իր վարորդի հետ. նրանց անգիտակից վիճակում տեղափոխել էին Արմենիա բ/կ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան