Տան հրկիզման փորձ՝ Երասխահուն գյուղում
Արտակարգ Պատահար
Մայիսի 26-ին՝ ժամը 12.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ին քաղաքացի Խուդոյանը ահազանգել է Երևանի ոստիկանություն առ այն, որ մայիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում այրվել է Երասխահուն գյուղի 24-րդ փողոցի թիվ 8 տունը (տունը պատկանում է ահազանգողի եղբորը):
Դեպքի վայր է մեկնել ՊՀ և ՏԱ Արմավիրի մարզային տեսուչը:
Տան հյուրասենյակում հայտնաբերվել են պլաստմասսե տարրայի մասնիկներ, որոնք, ըստ նախնական վարկածի, լցված են եղել բենզինով:
Դեռևս չբացահայտված հանգամանքերում մասամբ ծխացել է Ք. Խուդոյանին պատկանող տան հյուրասենյակի վարագույրը (առանց հրդեհի բռնկման):


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան