Երևանում 20-ամյա վարորդը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել «Գանձասար»–ի տնօրենին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի բնակիչ, 20-ամյա Արթուր Սուքիասյանը վարելով Lexus մակնիշի 85 QA 888 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում՝ «Ավիատրանս» ընկերության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, երբ վրաերթի վայրից մի քանի մետր այն կողմ գետնանցումն էր: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում կողմից փաստի առիթվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է՝ վրաերթի ենթարկվածը 50-ամյա Վլադիկ Առաքելյանն է, ով Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենն է: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության, և պարզվել է, որ եղել է սթափ վիճակում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան