Սանկտ Պետերբուրգում մարմնավաճառները ցանկանում են արհմիություն ստեղծել
Այլ
Սանկտ Պետերբուրգում հնարավոր է գրանցվի մարմնավաճառների արհմիություն: Մարմնավաճառներն իրենց մասնագիտական կազմակերպությունը ցանկանում են անվանել «Ճերմակափայլ վարդ», հաղորդում է «Միր 24»-ը:
Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքի մարմնավաճառները մտադիր են արհմիության միջոցով պաշտպանել իրենց իրավունքները և հետևել առողջությանը:
«Երբ մարդիկ ունենում են միևնույն խնդիրը, նրանք միավորվում են, որպեսզի դրանք լուծեն: Կանոնադրության մեջ այդպես էլ գրված է. դա առողջություն է, դա արժանապատվություն է, դա իրավունք է»,- ասել է շարժման առաջնորդ Իրինա Մասլովան:
Իշխանությունների պատասխանը սպասվում է մեկ ամսից: «Գիշերային թիթեռնիկների» ճանապարհին խոչընդոտ կարող է հանդիսանալ այն, որ Ռուսաստանում մարմնավաճառությունն օրենսդրորեն արգելված է: Այս մասին գրում է 1in.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան