ԲՀԿ-ականը ջախջախիչ հաղթանակ տարավ ՀՀԿ-ականի նկատմամբ
Քաղաքական
Նոր Հաճընի քաղաքապետի՝ մայիսի 26-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ վերընտրվել է 2009-ից գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Գագիկ Մաթևոսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից, անկուսակցական Շուշանիկ Նազարյանը, չնայած իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի կողմից սատարմանը, չկարողացավ անհրաժեշտ քանակությամբ քվե ստանալ և ընտրվել Նոր Հաճընի քաղաքապետ:
Ըստ ԿԸՀ-ի կայք-էջում հրապարակված արդյունքների՝ գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 3 758 մարդ, իսկ Շուշանիկ Նազարյանի օգտին՝ ընդամենը 535 մարդ:
Նոր Հաճընի 8 750 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 4 407-ը:
Անվավեր է ճանաչվել 114 քվեաթերթիկ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան