«Բարսան» հաղթեց, «Ռեալը» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին», «Բարսելոնան»՝ «Էսպանյոլին»:
«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ» խաղում գրանցվեց 6 գնդակ: Մեկնարկից 6 րոպե անց հաշիվը բացեց Գոնսալո Իգուաինը: Խաղի երկրորդ գոլը գրանցվեց 57-րդ րոպեին. մադրիդցիների երկրորդ գնդակը հեղինակեց Էսյենը: Այնուհետև Պրիետոն 11 մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Դաշտի տերերին հաջողվեց նաև հավասարեցնել հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Գրիզմանը: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ Մոուրինյուի թիմին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել. գոլն իր հաշվին գրանցեց Սամի Խեդիրան: Սակայն «Ռեալին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Պրիետոն դուբլ ձևակերպեց՝ 3:3:
Ի տարբերություն մադրիդյան թիմի՝ «Բարսելոնան» արտագնա խաղում երկու գոլի առավելությամբ հաղթեց «Էսպանյոլին»: Կատալոնյան թիմի կազմում գոլերը հեղինակեցին Սանչեսը և Ռոդրիգեսը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը