Ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ
Արտակարգ Պատահար
Մայիսի 27-ին՝ ժամը 01.47-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼԼ 511 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից երթևեկելի գոտի, որը շարունակել է ընթացքը: Ավտոմեքենայում եղել են վարորդը և 7 ուղևոր, ովքեր չեն տուժել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան