Ագարակ քաղաքում կարկուտ է տեղացել
Արտակարգ Պատահար
Մայիսի 26-ին՝ ժամը 20.44-ին, ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքում կարկուտ է տեղացել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կարկուտը տեղացել է ժամը 20.40-ից մինչև ժամը 21.00-ն:
Ժամը 23.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 23.02-ից մինչև ժամը 23.08-ը կարկուտ է տեղացել նաև Կարճևան գյուղում:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետը և Ագարակի քաղաքապետը:
Նշված տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան