BMW-ի վարորդը, ով Toyota Land Cruiser-ը Օրբելի փողոցում «օդ էր հանել», ոստիկանության քննիչ է
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Օրբելու փողոցի 35 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակչ 23-ամյա Ռաֆայել Ռաֆայելյանի վարած BMW մակնիշի 35 ՍD 382 համարանիշի և Երևանի Նորքի այգիների բնակիչ 22-ամյա Էրիկ Թորոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 33 ՍՍ 338 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Toyota Land Cruiser-ի ուղևոր ՝ Օրբելի փողոցի բնակչ՝ 17-ամյա Լանա Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ՝ Լ. Աատրյանն ու Է. Թորոսյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Ռ. Ռաֆայելյանը՝ թիվ 3 բուժմիավորում:
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, Toyota-ն էլ իր հերթին հարվածել է հաստաբուն ծառին ու հայտնվել մայթին, իսկ BMW-ն էլ առաջամասով հայտնվել էր Toyota Land Cruiser-ի տակ՝ Toyota Land Cruiser-ը բարձրացնելով օդ:
BMW-ի վարորդ Ռ. Ռաֆայելյանը աշխատում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում՝ որպես քննիչ, կոչումով լեյտենանտ է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան