Վարդաշենում ընտրվեց ՀՀԿ-ականը
Քաղաքական
Երեկ համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում:
Քվեարկության նախնական արդյունքներով՝ վերընտրվել է գործող ՀՀԿ անդամ գյուղապետ Արթուր Մանուկյանը: Նրա օգտին քվեարկել է 296 ընտրող:
Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 790։
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 530։
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 8։
Գրանցված մյուս երեք թեկնածուները ստացել են՝ ՀՀԿ անդամ Հայկ Սահակյան՝ 116 ձայն, անկուսակցականներ Աշոտ Հայրապետյան՝ 83 ձայն և Գրիգոր Սահակյան՝ 27:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան