Նուռնուսում ԲՀԿ-ական գյուղապետը վերընտրվել է
Քաղաքական
Երեկ՝ մայիսի 26-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել նաև Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում:
ԿԸՀ կայքէջի հրապարակած նախնական տվյալներով վերընտրվել է գործող գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մնացական Գևորգյանը:
Նրա օգտին քվեարկել է 253 ընտրող։
Գյուղապետի մյուս թեկնածուի անկուսակցական Վանիչկա Ոսկանյանի օգտին քվեարկել է 10 ընտրող:
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 438։
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 267։
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան