Քնել եմ կնոջս և Չեմպիոնների լիգայի գավաթի հետ. Ֆրանկ Ռիբերի
Սպորտ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, ով դարձավ նաև գավաթի եզրափակչի հերոսը, պատմել է, թե ինչպես է անցկացրել Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:
«Եզրափակիչ սուլիչից հետո ես արթուն էի մինչ առավոտյան ժամը 5-ը, որից հետո տուն գնացի և տարա ինձ հետ նաև գավաթը: Այո, ես նույնիսկ քնել եմ գավաթի հետ: Անկողնում ինձ հետ էին կինս և Չեմպիոնների լիգայի գավաթը»,-Ռիբերիի խոսքերը մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակչում մյունխենցիները 5 -րդ անգամ դարձան ՉԼ-ի գավաթակիր՝ այս անգամ առավելության հասնելով Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում