Մտադիր եմ մնալ «Ռեալում» և շարունակել մրցակցել. Դիեգո Լոպես
Սպորտ
«Արքայական ակումբի» դարպասապահ Դիեգո Լոպեսը չի պատրաստվում մրցաշրջանի ավարտին հեռանալ ակումբից. տեղեկացնում է իսպանական մամուլը: Ֆուտբոլիստը նշել է, որ ուժեղ մրցակցությունը իրեն չի վախեցնում:
«Ես կփորձեմ օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն, որը ինձ բաժին կընկնի: Արդեն ասել եմ, որ վայելում եմ «Ռեալում» անցկացրած յուրաքանչյուր րոպես: Կարծում եմ՝ դարպասապահների միջև մրցակցությունը օգնում է իրենց»,- հայտարարել է Լոպեսը:
Հիշեցնենք, որ Լոպեսը «Ռեալ» տեղափոխվեց այն բանից հետո, երբ վնասվածք ստացավ Իկեր Կասիլյասը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում