Փարիզում 300 ակտիվիստ է ձերբակալվել կիրակնօրյա բախումներից հետո
Աշխարհ
Փարիզի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է շուրջ 300 ցուցարարի, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել նույնասեռական ամուսնությունները օրինականացնող որոշման դեմ, գրում է AFP-ն: Բողոքի ակցիան վերածվել էր ցուցարարների ևւոստիկանության միջև կատաղի բախումների:
Կիրակի օրը Փարիզում նույնասեռական ամուսնությունները և երեխաներ որդեգրելը թույլատրող օրինագծի դեմ կազմակերպվել էր բողոքի ակցիա: Ոստիկանության տվյալներով` ակցիային մասնակցել է 150 հազար մարդ, իսկ կազմակերպիչները պնդում են, որ մասնակիցների քանակը հասել է 1 մլնի:
Ցույցի ավարտին 200-300 հգուց բաղկացած մի խումբ սկսել է քարեր և շշեր նետել ոստիկանների ուղղությամբ և վիրավորական լոզունգներ վանկարկել: Ոստիկանությւոնը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:
Նշենք, որ վերոնշյալ օրենքը ստորագրվել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից մայիսի 18-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան