Մարկոս Պիզելին պաշտոնապես տեղափոխվեց «Կրասնոդար»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին պաշտոնապես տեղափոխվեց «Կրասնոդար». տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի 28-ամյա խաղացողը կրասնոդարյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նոր ակումբին ֆուտբոլիստը կմիանա հունիսի 10-ին, երբ «Կրասնոդարը» սկսի պատրաստվել հաջորդ մրցաշրջանին:
Ֆուտբոլիստի՝ «Կրասնոդար» հնարավոր տեղափոխության մասին լուրերը շրջանառվում էին մայիսի կեսերից, սակայն այդ ժամանակ «Կրասնոդարի» ներկայացուցիչները հերքում էին դա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում