ԵԽԽՎ նախագահ Մինյոնի հատուկ առաքելությունը Բաքվում
Ադրբեջան
Ադրբեջանում մայիսի 26-ին կայացած նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽԽՎ ղեկավար Ժան Կլոդ Մինյոնի հանդիպման հիմնական թեման եղել է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում Ադրբեջանի ստանձնելիք նախագահության հարցը, գրում է Contact.az-ը:
Նախագահ Ալիևը հույս է հայտնել, որ Մինյոնի այցելությունը լավ հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի հետ համագործակցության հեռանկարների քննարկման համար:
Իր հերթին Մինյոնը հայտարարել է, որ իր այցելության հիմնական նպատակներից մեկը Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու գործըթացի հարցում կարծիքների փոխանակումն է:
Ադրբեջանի 6-ամսյա նախագահությունը սկսվելու է 2014թ մայիսից:
Սակայն Եվրոպայի խորհուրդը անհանգստություններ ունի, որ մարդու րավունքների ոլորտում խնդիրներ և խախտումներ ունեցող Ադրբեջանի նախագահությունը կարող է վնաս հասցնել կազմակերպության հեղինակությանը և առաջ բերել միջազգային ժողովրդավար հանրության քննադատությունը:
Այս կապակցությամբ Ստրասբուրգը Բաքվում տարբեր առաքելություններ է ղեկավարում, որոնց միջոցով փորձում է համոզել ադրբեջանի իշխանություններին իրական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների բարելավման և քաղբանտարկյալների խնդիրների լուծման ուղղությամբ, գրում է կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան