Բագրատաշենում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջնակը մահացավ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 27-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահավավ 16-ամյա Լիաննա Մկրտչյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է մայիսի 26-ին Վանաձորից Վրաստան տեղափոխվելիս Պտղավան գյուղի վարչական շրջանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները: Նրանք են
1. 16-ամյա Լիաննա Մկրտչյանը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,
2. 63-ամյա Նատալյա Արմագարյանց
3. 26-ամյա Մանուկ Ղազարյանը
4. 48-ամյա Տարոն Խաչատրյանը
5. 53-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը
6. 38-ամյա Գոռ Խաչանյանը
7. 52-ամյա Ռուզիկ Խաչատրյանը
8. 48-ամյա Սամվել Խաչատրյանը
9. 39-ամյա Արտյոմ Հակոբյանը
10. 59-ամյա Հրաչ Խաչատրյանը
11. 28-ամյա Արթուր Խաչատրյանը
12. 37-ամյա Անուշ Դարբազյանը
13. 2-ամյա Թամարա Պապոյանը
14. 13-ամյա Լյովա Պապոյանը
15. 28-ամյա Սուրեն Նորբեկյանը
16. 37-ամյա Արտյոմ Ափինյանը
17. 21-ամյա Պողոս Մկրտչյանը
Ըստ տեղեկությունների՝ վիրավորների մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ են: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել էր, 18 հոգի տեղափոխվել էին Նոյեմբերյանի հիվանդանոց: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայրում են եղել նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոյեմբերյանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արման Բուդաղյանի և քննիչ Արկադի Աբովյանի գլխավորությամբ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ միկրոավտոբուսը Գյումրիից Ռուսաստան էր տեղափոխում ուղևորների: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը դեպքի վայրում հայտնել է, որ վարորդը եղել է Գյումրու քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանը, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր: Քննիչ Ա. Աբովյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան