Էրնան Կրեսպոն կլինի «Ռեալի» մարզչական շտաբում
Սպորտ
Եթե Կարլո Անչելոտին գլխավորի «Արքայական ակումբը», հնարավոր է՝ նրա օգնականը դառնա «Պարմայի», «Լացիոյի», «Միլանի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն։ Այս մասին տեղեկացնում է Tmw-ն:
37-ամյա արգենտինացին իր ֆուտբոլիստի կարիերան ավարտել է անցյալ տարի: Անչելոտիի հետ նա աշխատել է «Միլանում» և «Պարմայում»: Սակայն այժմ Կրեսպոն մարզչական փորձ չունի:
Նշենք, որ «Ռեալը» իր գլխավոր մարզչի անունը կհայտարարի հունիսին. ամենահավանական թեկնածուն համարվում է Կարլո Անչելոտին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում