Վիլանովան հաջողություն մաղթեց Մոուրինյուին
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հաջողություն է մաղթել Մադրիդի «Ռեալում» իր գործընկեր Ժոզե Մոուրինյուին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Պորտուգալացին լքում է «Արքայական ակումբը» և, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Լոնդոնի «Չելսին»:
«Մոուրինյուն աշխարհի ուժեղագույն մարզիչներից է: Նրան հաջողություն եմ մաղթում»,- նշել է Վիլանովան:
Հիշեցնենք, որ Մոուրինյուն չխուսափեց նաև Վիլանովայի հետ վեճից և մատը մցրեց Վիլանովայի աչքը։ Այդ ժամանակ Վիլանովան դեռ Պեպ Գվարդիոլայի օգնականն էր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում