Չնայած Շվայնշտայգերի ազգանունը արտաբերելը դժվար է, սակայն նա հիանալի ֆուտբոլիստ է. Զիդան
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ուղղել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հասցեին. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Զիդանը կարծում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի դերը «Բավարիայի» հաջողությունների մեջ թերագնահատելը անհնար է:
«Ինձ շատ է դուր գալիս Շվայնշտայգերի խաղը: Ճիշտ է, նրա ազգանունը արտաբերելը դժվար է, սակայն նա հիանալի ֆուտբոլիստ է»,-նշել է Զիդանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ Շվայնշտայգերը իր խաղային վարպետությամբ ոչնչով չի զիջում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում