ՀԱԿ երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա
Հայաստան
Մայիսի 31-ին՝ ժամը 13։30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևույթների նկատմամբ միջազգային հանրության, տվյալ պարագայում՝ ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին՝ ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից