Վթարի վայրում «աքլորացած» խանութպանը սպառնում էր Գյումրիի ոստիկանապետով
Արտակարգ Պատահար
Այսօր` մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 02 ԼՕ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեռևս պարզ չէ, թե ով է վարորդը և արդյոք նրա հետ ուղևորներ եղել են, և վթարի հետևանքով կա՞ն տուժածներ։ Երբ նկարահանում էր վթարը, սպիտակ հագուստով մի տղամարդ խոչընդոտում ու սպառնալիքներ էր տեղում, որպեսզի նկարահանումները չկատարվեն, որից հետո տեսնելով, որ իր խոսքը ֆոտոլրագրողի համար դատարկ օդ է, սկսեց տալ Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի անունը, թե «նկարահանումները դադարեցրա, քեզ հեսա Մարտիրոսյան Սաքոն կզանգի», սակայն տեսնելով, որ դա նույնպես համարվեց դատարկ օդ, սկսեց հայհոյանքներ ու սպառնալիքներ տալ։
Կատարվածի մասին ֆոտոլրագրողը պատրաստվում է տեղեկացնել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին։
Shamshyan.com-ի տեղեկություններով` այդ ինքնավստահ տղամարդը Երևանում գործող «Գարուն» սուպերմարկետի սեփականատերն է։ Վթարի մասին արդեն տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Սարոյան փողոցի բնակիչ, 53-ամյա Սուրեն Գևորգյանի անվամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան