Օգնենք արմավիրցիներին. Ալեքսան Պետրոսյան
Հայաստան
Մայիսի 12-ին տեղացած կարկուտից 400. 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կորուստ է կրել նաեւ ԱԺ պատգամավոր, արմավիրցի Ալեքսան Պետրոսյանը («ՄԱՊ-ի Ալիկ»)։ Վերջինս ստեղծել է հիմնադրամ բնության աղետից տուժած գյուղացիներին օգնելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր նպատակը միայն գյուղացուն օգնելն է։
Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը իրականում շատ բարդ է, քանի որ նման ուժգնության կարկուտ մեր երկրում վերջին անգամ վաղուց է եղել:
Նա դիմում է հայաստանյան խոշոր հարկատուներին, կուսակցություններին, տարբեր միջազգային կազմակերպություններին, Սփյուռքին՝ օգնելու կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիներին:
Վերջինս արձանագրում է նաև, որ շատ կարևոր խնդիր ունենք՝ ՀՀ-ում չկա «Գյուղատնտեսության մասին» օրենք:
Նշենք, որ կարկուտի հետևանքով վնասվել էր Արմավիրի մարզի 46 համայնքների ողջ բերքը։ Մոտ 12 հազար ընտանիք մնացել է առանց ապրուստի միջոցի, և վնասը կազմում է 25 մլրդ դրամ։ Օգնությամբ արդեն հանդես է եկել ոստիկանությունը, պատգամավորները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից