Հարավսլավիայի վերջին թագավորին վերահուղարկավորել են Սերբիայում
Աշխարհ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել Հարավսլավիայի վերջին թագավոր Պետրոս 2-րդ Կարագեորգևիչի աճյունի վերահուղարկավորման արարողությունը: Միաժամանակ, հողին են հանձնվել նաև նրա կնոջ` Ալեքսանդրայի, այր թագուհու` Մարիայի և արքայազն Անդրեյի դիակները: Վերջիններիս աճյունները արտաշիրիմվել էին և Սերբիա էին բերվել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Հունաստանից: Արարողությանը ներկա է գտնվել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, վարչապետ Իվիցա Դաչիչը, Սերբիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրանեյը, Կարագեորգևիչ թագավորական ընտանիքի սերունդները և Եվրոպայի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան