«Բարսելոնայի» ռեկորդը և «Ռեալի» հակառեկորդը
Սպորտ
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնան» ռեկորդ է սահմանել՝ երկրորդ տեղում ընթացող ակումբի նկատմամբ միավորների առավելությամբ: «Էսպանյոլի» նկատմամբ կատալոնացիների հաղթանակից և «Ռեալ Սոսյեդադի» հետ «Ռեալի» ոչ ոքիից հետո Իսպանիայի չեմպիոնի և «Արքայական ակումբի» միջև միավորների տարբերությունը հասավ 13-ի: Նման տարբերություն Իսպանիայի առաջնության պատմության մեջ դեռևս չէր գրանցվել. տեղեկացնում է As-ը:
Բացի այդ, Պրեմիերայի 38-րդ տուրում կատալոնական թիմը կարող է նոր անձնական ռեկորդ սահմանել և «Ռեալի» 2011/12թթ. ռեկորդը: Եթե «Բարսան» հաղթի «Մալագային», ապա իր միավորների քանակը մեկ մրցաշրջանում կհասցնի 100-ի. դա հաջողվել է անել մադրիդցիներին անցյալ մրցաշրջանում, ինչը կրկին երկրի ռեկորդ է համարվում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում