Մեսսին առաջնությունում հեղինակել է 46 գոլ, ինչո՞ւ այդքան չհեղինակել. Հենրիկ Մխիթարյան
Սպորտ
Ուրախ եմ ռեկորդիս համար: Հիմա հետաքրքիր կլինի դիտել` կկարողանա ինչ-որ մեկը իմ ռեկորդը կրկնել, թե` ոչ: Եթե այո, լավ կլինի, եթե ոչ, շատ ավելի լավ կլինի ինձ համար: Շնորհակալ եմ այն երկրպագուներին, ովքեր ուրախացան ռեկորդիս համար: Այդ պահին մենք կարծես մի ընտանիք լինեինք: Պահեստայինների նստարանի տղաներն էլ եկան ինձ շնորհավորելու: Մարզիչը ձեռքս սեղմեց: Այդ պահին ես շատ մեծ զգացումներ ունեի: Երևի թե դա կյանքիս ամենաուրախ պահերից մեկն էր: Այս ամենից հետո չեմ վախենում աստղային հիվանդությամբ տառապել, քանի որ դա ինձ հարիր չէ: Իմ հաջողությունները ես ընդունում եմ որպես սեփական աշխատանքի արդյունք: Ռեկորդը արդեն պատմություն է: Պետք է նոր նպատակների գնալ:
Իսկ այն հարցին, թե գոլերի քանակության ինչ նշաձող է սահմանել իր համար, Հենրիկը պատասխանեել է. «Որքան հնարավոր է բարձր: Օրինակ` Մեսսին առաջնությունում հեղինակել է 46 գոլ, ինչո՞ւ այդքան չհեղինակել...
Արձակուրդ գրեթե չեմ ունենա: Ես հավաքականին եմ միանալու, որից հետո հավաքին մի քանի օր է մնում»,-Մխիթարյանի խոսքերը մեջբերում է kp.ua-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում