Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին 

Անահիտ Շահբազյան. «2015-ին ես եմ գնալու «Եվրատեսիլ»

Այլ

Անցած տարվա «Славянский базар» երգի մրցույթում մեր երկրի մասնակցի ամոթալի արդյունքներից հետո այս տարի կարծես որոշվել է մրցույթն այլևս չթողնել բախտի քմահաճույքին, որ ով ցանկանա, հայտ ներկայացնի: Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության հատուկ հանձնարարականով մրցույթներում մասնակցի ընտրությունը վստահվեց Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին: Վերջինս էլ անմիջապես որոշեց՝ «Славянский базар» կմեկնի երիտասարդ երգչուհի Անահիտ Շահբազյանը: Նրանք, ովքեր առիթ են ունեցել լսելու Անահիտին, որ նաև երգում է ԵՊԹ-ի «Իրական պատմություն» մյուզիքլում, հաստատ երկու ձեռքով կողմ կլինեն Անահիտի թեկնածությանը: Երգչուհուն բացահայտող մանրամասները՝ մեր այս հարցազրույցում:

ԲԼԻՑ
Ծննդյան օր, ամիս, տարի՝ 25.06.1986թ.
Աստղակերպը՝ Խեցգետին
Երաժշտական ոճը՝ ջազ, spirituals
Նախընտրած գույները՝ վարդագույն, արծաթագույն, սպիտակ
Վերջին կարդացած գիրքը՝ «Սուրբ Թերեզայի» մասին գիրքը, նաև կրկին կարդում է «Ալքիմիկոսը»
Ֆիլմը՝ «2012»
Սիրած ուտեստը՝ հարիսա
Հանգիստը՝ քնել, երաժշտություն վայելել:
- Պատրաստվում ես ներկայանալ “Славянский базар ” մրցույթին: Ի՞նչ փուլում են աշխատանքները և ի՞նչ ես ներկայացնելու:
- Բոլոր աշխատանքները հասցրել եմ ավարտին: Մրցույթի համար պատրաստել եմ Արթուր Գրիգորյանի «Ծովը» և ռուսական “Зови меня Любов” երգերը, քանի որ մրցույթի պարտադիր պայմաններից մեկն էլ ռուսական երգ ներկայացնելն է: Վիճակահանության օրը, որը մրցութային չէ, կներկայացնեմ սպիրիչուելս ոճի «You gonna love me» երգը:

Մտավախություն ունեի, թե չեմ հասցնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկել, սակայն այդ ամենը նույնիսկ հաճելի էր: Շատ բաներ սովորեցի այս ընթացքում, ավելի ինքնուրույն դարձա, կողքիս էին թատրոնի տնօրեն Արթուր Ասատրյանը, Արթուր Գրիգորյանը. ընկերներս թարգմանում էին փաստաթղթերս. մի խոսքով, բոլորովս էինք պատրաստվում:

- Միջազգային մրցույթի մասնակցելու փորձ արդեն ունես, անգամ հաղթել ես. ինչ՞ են դրանք ընդհանրապես քեզ տալիս:
- Միջազգային մրցույթները մեծ խթան են տալիս: Ինձ ոչ թե աստղ դառնալու գործոնն է հետաքրքրում՝ վա՜յ, ինձ կսկսեն ճանաչել, այլև հասկանում եմ՝ պարզապես երգչուհի չեմ, որ միայն իմ հաճույքի համար չեմ երգում: Պետք է ավելի լավ երգեր կատարել՝ դաստիարակող. չընկնել հիթային երգերի հետևից, միայն գումարի մասին մտածել ու երգով իրականում ոչինչ չասել:
- Մրցույթները նաև մեծ ճանաչում են բերում երգչին: Արդյոք քեզ հայտնի դարձնելու խորամանկ քա՞յլ էր դա, որին դիմեց Արթուր Գրիգորյանը:
- Չէ, ոչ մի խորամանկության մասին խոսք լինել չի կարող, ուղղակի Արթուր Գրիգորիչը գիտի, որ ես շատ եմ սիրում միջազգային մրցույթների մասնկացել: Նա ասում է' ամեն տեղ կթողնեմ, բացի «Եվրատեսիլից»: «Եվատեսիլն» իմ ֆորմատը չէ, բայց 2015-ին ես եմ մեկնելու«Եվրատեսիլ»… Ցանկանում եմ մասնակցել բոլոր լուրջ մրցույթներին… Հասկանում եմ, որ ամեն անգամ մրցույթին պետք է յուրովի պատրաստվել. պատրաստ եմ անցնել այդ փուլերը, քանի որ ոչինչ հենց այնպես չի տրվում:
- Քեզ դեռ շատերը չեն ճանաչում. ո՞վ էր Անահիտ Շահբազյանը մինչ երգարվեստ գալը, ինչո՞վ էիր զբաղված:
- Ծնվել և մեծացել եմ Երևանի Նոր Արեշ թաղամասում, սովորել թիվ 35 ռուսական դպրոցում, նաև Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, բայց ոչ ոք չգիտեր, որ դաշնամուր նվագելուց բացի նաև երգում եմ: Դպրոցի միջոցառումներին երգելով հասկացա, որ պիտի շարունակեմ երգս: Եկա ու ընդունվեցի Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիան, երբ դեռ 10-րդ դասարանում էի: Ավարտելուց հետո մասնակցեցի «Կոմիտաս» մրցույթին ու երբ չանցա, շատ կոտրվեցի, որոշեցի էլ չեմ երգելու: Սակայն վոկալիս ուսուցչուհին' Սոնա Մարտիրոսյանը, ասաց, որ պետք է շարունակեմ երգել: Այդ ընթացքում աշխատում էի այլ բնագավառում' հաշվապահ էի, ու բոլորովին չէի մտածում երգելու մասին, բայց թաքուն գալիս էի պարապմունքների: 2007-ին ծնողներիցս թաքուն մասնակցեցի «Ընծա» մրցույթի նախընտրական փուլերին, և Գրիգորիչն ինձ լսելուց հետո ասաց, որ բացառության կարգով անցնում եմ երրորդ փուլ, այսինքն' մեկնում եմ Ղարաբաղ: Ծնողներս «Հայլուրով» տեսան ինձ և ցանկացան պարզել, թե ինչ է դա նշանակում: Վոկալիս ուսուցչուհին եկավ մեր տուն, համոզեց, և հայրս մինչ օրս փորձում է ընտելանալ, որ պետք է երգեմ: Ծնողներս (մայրս հաշվապահ է, հայրս աշխատում է օդանավակայանում: Երկու քույր ունեմ, ինձնից փոքրը' Արմինեն, սովորում է դպրոցում, մեծ քույրս ամուսնացած է և մեկ բալիկ ունի) դեմ էին, քանի որ ոչնչով չէին կարող ինձ օգնել, ինքնուրույն պետք է առաջ գնայի, իսկ երգարվեստում մի քիչ դժվար է միայնակ հաղթահարել խոչընդոտները:

- Երգչի համար ի՞նչն ես ամենից շատ կարևորում:
- Երգում անչափ կարևորում եմ խոսքը: Վոկալ տվյալներ ունեմ, որով ոչ մեկի չեմ կարող զարմացնել թե´ այստեղ, թե´ արտերկրում: Շատ դժվարությամբ եմ ընտրում երգը, որը պիտի կատարեմ: Պիտի այն վերապրեմ, զգամ. խոսքի արտահայտչամիջոցը շատ կարևոր է ինձ համար:
- Գրիգորիչը ձեր սերնդի մասին նշում է, որ չի թողում «փչանաք», այսինքն' «կիրովաբադ» երգեր երգեք, դրանով գումար վաստակեք: Մինչև ե՞րբ ես պատրաստ հետևել այս խորհրդին:
- Այս խորհրդով փորձում եմ առաջնորդվել ամեն օր: Թե ինչ կստացվի' չգիտեմ: Շատ-շատ եմ ուզում Գրիգորիչի նշած ճանապարհով գնալ, որովհետև համոզվում եմ, որ իր ասածը ճիշտ է: «Կիրովաբադ» երգերը շատ սիրում եմ, տարօրինակ է, չէ՞, բայց չեմ կարող նման երգեր կատարել:
- Ինչպե՞ս ես պատկերացնում հետագա կարիերադ, ի՞նչ ես անելու:
- Նորարարություն եմ ուզում անել Հայաստանում, ցանկանում եմ սպիրիչուելս ոճի երաժշտությունը մեր բեմ հանել: Ըստ իս' այս երաժշտությունն ամենազորեղն է: Եթե որոշ մարդիկ զատում են ու կարծում, թե «կիրովաբադ» ոճի երգերն ամենից լավն են, ապա ինձ համար էլ սպիրիչուելսից այն կողմ ոչինչ կա: Իմ մեջ չկա այն մելիզմատիկան, որով կարող եմ երգել այդ «կիրովաբադ» երգերը. դա նաև ապրելակերպ է, հոգում պետք է զգաս երգդ և արտահայտես զգացմունքայնորեն:
- Եթե այն, ինչ ցանկանում ես հետագայում անել, մեծ տարածում չգտնի, կհամալրե՞ս այն երգիչների ցանկը, ովքեր պարզունակ «հիթերով» էժանագին ճանաչում են ձեռք բերում:
- Ամենից կարևորը' թարմություն, ռիթմ, էներգիա, որախություն պիտի բերեմ. ոչ մի թախիծ: Բոլորս լացում ենք, թախիծն ապրելակերպ ենք դարձրել, ինչը շատ վատ է: Եթե ինձ համար գրվեն երգեր… Չեմ կարծում, թե պարզունակ գրված երգերը պետք է նույնքան պարզունակ էլ մատուցել: Առիթ եմ ունեցել կատարել նման երգ, սակայն այդ էջն ինձ համար փակված է: Բայց ցավալի է, որ հենց այդ երգն ավելի շատ էր հնչում ռադիոկայաններով, քան մյուսները: Հիթային երգ էր, ոչինչ չպարտադրող… այլևս նման սխալ չեմ անի:
Իմ երգացանկում գերակշռելու է ջազը: Ակումբներում էլ չեմ աշխատելու, ուր երգչին չեն էլ լսում: Առիթ ունեցել եմ 15 օր աշխատել ակումբում, սակայն թողեցի… հասկացա, որ ինձնից հոգեկան, նյարդային մեծ ընդվզումներ է պահանջում: Կդասավանդեմ, աշակերտներ կունենամ, բայց ակումբ չեմ գնա:

- Այս տարի, բացի մրցույթից, ի՞նչ ես պատրաստվում անել, ի՞նչ ես ներկայացնելու:
- Նոր երգեր եմ ձայնագրում, մի տեսահոլովակ կա, որ երգում եմ Հ.Տ. Հայկոյի և Շակուրի հետ: Այստեղ իմ երգելաոճում գերակշռում է ջազը:
- Երազանք ունե՞ս:
- Երազում եմ ընտանիք ունենալ. ամենամեծ երազանքս է: Իմ տարիքում դա ճիշտ է, թե սխալ' չգիտեմ, բայց երազում եմ դրա մասին: Աստված ինչպես կամենա, թող այնպես էլ լինի:
- Ինչպիսի՞ն պետք է լինի ընտրյալդ:
- Անպայման պիտի հարգի, սիրի ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Սիրում եմ, որ տղամարդը խստապահանջ լինի: Լավ կլինի, որ երգարվեստից չլինի:
- Մարդկային հարաբերություններում ի՞նչն ես ամենից շատ գնահատում:
- Անչափ կարևոր է հավատարմությունը, փոխըմբռնումը: Շատ դեպքերում հարաբերություններ հաստատելիս սխալվում եմ, հետո պարզվում է, որ ես ուղղակի սխալ ընկեր եմ ընտրել:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, հունիս 2010 թ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը
Ամենադիտված