Արամ Մանուկյան. «Ես և Անի Երանյանը լավ ընկերներ ենք»
Հասարակություն
Արդեն ավարտվել է "Գեներալի աղջիկը" սերիալը, սակայն սերիալի հերոսներին դեռ հիշում են: ArmStar.am-ը զրուցեց սերիալի "գլխավոր" փեսա Արմանի՝ Արամ Մանուկյանի նոր առաջարկների, Անի Երանյանի հետ ամուսնանալու և "Inter Dance" պարային խմբի հաջողությունների մասին:
"Սերիալի ավարտից հետո, նոր առաջարկներ ունեցել եմ, որոնք սակայն մերժել եմ՝ ժամանակ չունենալու պատճառով: Հիմա Inter Dance պարային համույթում շատ ծանրաբեռնված եմ, և կա մի նոր նախագիծ, որով ամբողջ ամառ զբաղվելու եմ",-նշեց Inter Dance պարային խմբի տնօրեն Արամ Մանուկյանը:
Արամն առաջարկ է ստացել նաև գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու, սակայն սցենարը չհավանելու պատճառով մերժել է. "Եթե ապագայում լինի այդպիսի առաջարկ, որն ինձ դուր կգա, կհամաձայնվեմ":
"Գեներալի աղջիկը" սերիալում նա մարմնավորում էր Անի Երանյանի ամուսնուն և, ըստ հայկական սովորության, նրան էլ "կապեցին" գլխավոր հերոսուհու հետ: "Խոսում էին, թե բաժանվել եմ իմ կնոջից և հանդիպում եմ Անիի հետ, սակայն դրանք ասեկոսեներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ես և Անին լավ ընկերներ ենք", - պարզաբանում է Արամը:
Արամի կինը ըմբռնումով է մոտենում ամուսնու մասնագիտությանը. "Ես գիտակցում եմ, որ շատ բարդ է նման հարցերին հանգիստ վերաբերվելը, և ես իմ հերթին փորձում եմ այնպես անել, որ նա առիթ չունենա նեղվելու: Մեր ընտանիքը հիմնված է փոխադարձ հարգանքի և սիրո վրա":
Արամի հետ զրուցեցինք իր ղեկավարած պարային ստուդիայի մասին: "Բացվել է Inter Dance համույթի պարային ստուդիան, որտեղ կատարվում է 5-15 տարեկան աղջիկների և տղաների ընդունելություն: Արդեն ունենք նաև սիրողական պարապմունքներ",-նշեց Արամը:
Խոսելով հայկական շոու բիզնեսում պարել սիրող աստղերի մասին Արամն ասաց. "Չեմ ուզում գնահատել երգիչների պարելաոճը: Կան երգիչներ, որոնց մոտ շատ լավ է ստացվում, իսկ նրանք, ովքեր թերանում են, հուսով եմ ժամանակի ընթացքում շատ աշխատելով կշտկեն իրենց թերությունները, իսկ եթե, այնուամենայնիվ, չստացվի, ապա խորհուրդ կտամ չպարել": Արամի կարծիքով պարը շունչ է տալիս տեսահոլովակին' դարձնելով այն ավելի գունեղ ու լեցուն:
Սակայն եղել են դեպքեր, երբ հրաժարվել են համագործակցել արտիստի հետ: "Մեզ համար շատ կարևոր է այն աշխատանքը, որը կատարում ենք, հետևաբար չեմ ցանկանա, որ համույթը նկարահանվի մի տեսահոլովակում, որտեղ վերջնական արդյունքն ինձ չի գոհացնելու": Արամի խոսքերով, համագործակցության դեպքում էլ աշխատում են այնպես անել, որ երկու կողմին էլ փոխշահավետ լինի:
Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը /ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան