Պատգամավորն այլեւս անցանկալի անձ չէ
Հայաստան
«Հայ-վրացական հարաբերությունները խոսքից անցել են գործի»,- կարծում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Դրական փոփոխությունները պարոն Թորոսյանը կապում է «Վրացական երազանք» դաշինքի եւ նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլու իշխանության գալու հետ:
«Սաակաշվիլու իշխանություններն ամբողջ Վրաստանը դրել էին թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ եւ բնական էր, որ մենք այդ եռանկյունու մեջ չէինք կարող տեղ ունենալ»,-ասում է նա։ Այս մասին գրել է «Ա1+»–ը։
Միխեիլ Սաակաշվիլի իշխանության օրոք ջավախահայ Շիրակ Թորոսյանին համարեցին «պերսոնա նոն գրադա»՝ անցանկալի անձ էր եւ նրա մուտք Վրաստան արգելվեց; Բիձինա Իվանիշվիլու՝ իշխանության գալուց հետո նա արդեն կարողանում է ազատ ելումուտ անել հայրենի Ջավախք.
«Այն, որ վրացական նոր իշխանություններն ավելի հայամետ ու հայասեր են, նկատել է նաեւ վրացագետ Ջոնի Մելիքյանը։ Փոփոխությունները, թեեւ, սահմանափակ են, սակայն վրացագետը համարում է հուսադրող. «Միտում կա, որ այդ հարաբերությունները կարող են ստրատեգիական հարաբերությունների գնալ: Այդ ամենը ջանքեր է պահանջում երկու կողմերից եւ պատրաստակամություն, այսօրվա դրությամբ հայտարարություններ են արվում վրացական կողմից, դեռեւս սահմանափակ են նրանց ջանքերը, քանի որ նախագահ Սաակաշվիլին իշխանության ղեկին է եւ մինչեւ հոկտեմբեր այդ ամենը պետք է շատ թե քիչ ձգվի, եւ ոչ մի ռեալ փոփոխություն չի լինելու»:
Վրացագետի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները դեռեւս պասիվ են արձագանքում Վրաստանի տարաբնույթ առաջարկներին, սակայն նախաձեռնող լինելու դեպքում, արդյունքները շոշափելի կլինեն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան