Բնապահպանության նախարարը ներկայացրել է 2012-ի ծրագրերը
ԱՐԽԻՎ
«10 մլն դրամ բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու են ՀՀ Լոռու և Տավուշի մարզի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանվող գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքները», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հարությունյանը նշեց նաև, որ ԳԷՀ-ի աջակցությամբ «Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում», «Քաղաքային բնակավայրերի լուսավորության էներգախնայողության բարձրացում», «Ագրոկենսաբազմազանության ապահովում» և նմանատիպ ևս 8 ծրագրեր են նախատեսվում իրականացնել:
«ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհային ծրագրի ազգային ղեկավար կոմիտեի կողմից հաստատվել է «Սևան ազգային պարկի» տարածքում երրորդ հանրային լողափի հիմնման դրամաշնորհային ծրագիրը՝ 47.8 հազար դոլար արժեքով»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում