Եթե դերասան չլիներ, նախագահ էր լինելու
Այլ
SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ զրուցակիցն է սիրված դերասան Անդրանիկ Հարությունյանը:
-Երկու բառով բնութագրեք ձեզ:
Հավատարիմ և լավատես:
-Եթե ոչ դերասան, ապա ի՞նչ:
Նախագահ: (Ծիծաղում է)
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
Հիմնականում եղբորս:
-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
Արդեն անում եմ հիմնականում ամեն շաբաթ և կիրակի: (Ծիծաղում է)
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
Երազում եմ լինել, այպիսին ինչպիսին որ հիմա եմ:
- Մենակ մնում ե՞ք դուք ձեր հետ:
Օրվա մեծ մասը մնում եմ մենակ ինձ ու իմ մտքերի հետ:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
Այո, ունեմ վատ մարդկանց… փոխվեք, եղեք գոնե մի քիչ բարի, բայց կարմիր կովը կաշին չի փոխում, դա էլ հենց անպատասխան է:
-Ինչի՞ համար կզղջայիք:
Որ այս ասպարեզում չլինեի երևի թե կզղջայի, երևի չէ այլ հաստատ:
-Ի՞նչ չէիք անի երբեք:
Մարդ չէի սպանի երբեք, բայց երբեք մի ասա, երբեք: (Ծիծաղում է)
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
Զայրացած ժամանակ արագ եմ վարում մեքենան:
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
Չեմ վախենում, բայց կան մարդիկ, ումից ամաչում եմ, դա հայրս է և Արա Երնջակյանը:
-Եթե ունենայիք հնարավորություն:
Ավելի լավ կապրեի:
-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:
Նույն պատասխանը. Կփորձեի ավելի լավ ապրել:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
Ամառ:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
Պատմական և կոմեդիա:
- Սիրելի ուտեստը...
Շատ են. Լոբով սուպ, տապակած կարտոֆիլ, հարիսա, վախ հարիսա լիներ ուտեի: (Ծիծաղում է)
-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
Կգնամ ծննդավայրս՝ Դիլիջան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան