Կարկտահարություն Արագածոտնի մարզում
Արտակարգ Պատահար
Մայիսի 27-ին, ժամը 18.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական և Անտառուտ գյուղերում տեղացել է կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածքներ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան